top of page

Երեւանում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին

  • Writer: Ani
    Ani
  • 8 hours ago
  • 1 min read

ree

Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակ 51/11 շենքի բակում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները նշված շենքի բակում հայտնաբերել են մեծահասակ կնոջ մարմին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 17-րդ հարկից կամ անզգուշաբար վայր է ընկել, կամ ինքնասպանություն է գործել։

Դեպքի փաստով  նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը։

1/2481
bottom of page