top of page

Կրակոցներ՝ Երևանում. վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրն է

  • Writer: Ani
    Ani
  • 3 hours ago
  • 1 min read

ree

Այսօր կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտաս 44 շենքի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում քրեական ու համայնքային ոստիկանները հայտնաբերել են ռուսական համարանիշերով Toyota մակնիշի ավտոմեքենա, որի վարորդի կողքին՝ դռան վրա, հայտնաբերվել է մոտ 9 կրակոցի հետք, դրսում էլ՝ կրակված պարկուճներ։

Վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրն է։

1/2481
bottom of page