Չինաստանում թռիչք է կատարել աշխարհում առաջին վեց տոննանոց կոնվերտոպլանը
- Ani

- 17 minutes ago
- 1 min read

Չինական United Aircraft ընկերության ստեղծած Lanying R6000 վեց տոննա կշռող անօդաչու կոնվերտոպլանը կիրակի իր առաջին թռիչքն է կատարել Չինաստանի Սիչուան նահանգում, հայտնում է Xinhua-ն:
Անօդաչու թռչող սարքն ունի մինչև 2000 կգ բեռնատարողություն, զարգացնում է ժամում 550 կմ առավելագույն հածանավային արագություն և ունի շուրջ 4000 կմ թռիչքի հեռահարություն՝ մինչև 7620 մ բարձրության վրա:
R6000-ի հայտնվելը վկայում է այն մասին, որ Չինաստանն աշխարհում առաջատար դիրքեր է գրավել կոնվերտոպլանների ստեղծման ոլորտում՝ վերջ դնելով տեխնոլոգիական երկարամյա մենաշնորհին, Global Times-ին է հայտնել նախագծի ղեկավար Չժաո Ֆենմինը։
Ըստ Չժաոյի, R6000-ը համալրված է AES100 շարժիչով, որն ինքնուրույն մշակել է չինական AERO Engine Corporation կորպորացիան։ Lanying R6000-ն ունի կոնվերտոպլանի եզակի կառուցվածք։ Այն ընդունակ է սահուն կերպով ուղղահայաց թռիչքի և վայրէջքի (VTOL) ռեժիմից անցնել բարձր արագությամբ հորիզոնական թռիչքի։




















