top of page

«Տաշիր» բարեգործական հիմնադրամն այս անգամ տոնական նվերներ է հասցրել Տաշիր քաղաք

Dec 28, 2025
1 min read

Տոնական նվերներն ու ուրախ տրամադրությունը «Տաշիր» բարեգործական հիմնադրամն այս անգամ Լոռու մարզի Տաշիր քաղաք է հասցրել։

«Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ, ազգային բարերար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ Ամանորի նախաշեմին հարյուրավոր երեխաներ ստանում են ավանդական տոնական նվերների փաթեթները։

Երեք տասնամյակի պատմություն ունեցող այս նախաձեռնությունն իրականացվում է այն համոզմամբ, որ ուժեղ Հայաստանի հիմքը երեխաներն են, և նրանց նկատմամբ ուշադրությունն ու հոգատարությունը ներդրում է երկրի ապագայի մեջ։ Մարզերի երեխաներին ժպիտներ պարգևող նախաձեռնությունն արդեն իրականացվել է Վանաձորում։ Հաջորդ կանգառը կլինի Ստեփանավանը։

1/2967
bottom of page