Թբիլիսիում ցուցարարները կոտրել են նախագահական պալատի ցանկապատը
- Ani
- Oct 5
- 1 min read

Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարել է, որ շաբաթ օրվա անկարգությունների հետևանքով քանդվել է նախագահական վարչակազմի բակի ցանկապատը, վնասվել են մշակութային ժառանգության հուշարձանների ճակատային մասերը և այրվել են ենթակառուցվածքները։
«Վնասվել են մշակութային ժառանգության հուշարձանների ճակատային մասերը, շերտավարագույրները և դեկորատիվ գեղարվեստական լամպերը...... Օրբելիանի և Տաբուկաշվիլի փողոցներում և Ռուսթավելի պողոտայում վնասվել են հետիոտնային մայթերը, լուսավորության սյուները և էլեկտրական լարերը... Քանդվել է նախագահական վարչակազմի բակի ցանկապատը, վնասվել են հակառակ կողմում գտնվող սյուները, կոտրվել են նաև հետիոտնային տարածքը տրանսպորտային միջոցներից բաժանող սյուները։
Փողոցում տեղակայված տարբեր ենթակառուցվածքներ՝ ճոճանակներ, բույսեր, ծաղկամաններ, լանդշաֆտային նախշեր և դեկորատիվ տարրեր, զգալիորեն վնասվել են», - ասվում է քաղաքապետարանի կայքում հրապարակված հայտարարության մեջ։