top of page

«Տարոսը մյուս քաղբանտարկյալներին». Արսեն Ղուկասյանի նկատմամբ սահմանված տնային կալանքը վերացվեց

  • Writer: Ani
    Ani
  • 3 hours ago
  • 1 min read

ree

44-օրյա պատերազմում ահետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբոր՝ Արսեն Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքը կվերցավի, հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

«Վերաքննիչ դատարանը (դատավոր Ռ. Պապոյան) այսօր վերացրել է տնային կալանքը` թողնելով  գրավը և բացակայելու արգելքը: Ուստի Արսենը Նոր տարին կդիմավորի ազատության մեջ։ Տարոսը մյուս քաղբանտարկյալներին»,- նշել է Սողոյանը։

Նա հայտնել է նաև.

«Արսեն Ղուկասյանի վերաբերյալ հաջորդ նիստը կկայանա 2026թ. հունվարի 23-ին, ժամը 10:30-ին՝ Մասիվի դատարանում:

Դատարանը առանձին ակտով կհրապարակի դատախազին ներկայացված բացարկի միջնորդության որոշումը: Բացարկը ներկայացրել էինք կողմնակալ քննությունը վկայող ծանրակշիռ փաստերով։

Արսեն Ղուկասյանը մեղադրվում է 2025թ. սեպտեմբերի 29-ին ՊՆ-ի դիմաց ՌՈ աշխատակիցների մոտ ձեռնափայտ թափահարելու միջոցով խուլիգանություն կատարելու և անհետ կորած անձանց հետ հանդիպում պահանջելու միջոցով ծառայողական պարտականություններ խոչընդոտելու համար:

Նշված արարքների համար հոկտեմբերի 6-ից կալանավորվել, իսկ հոկտեմբերի 31-ից գտնվում էր տնային կալանքի տակ»։ 

1/2474
bottom of page