top of page

«Բարսելոնայի» կիսապաշտպանը նշել է չորս գլխավոր մրցակիցներին Չեմպիոնների լիգայում

  • Writer: Ani
    Ani
  • 4 days ago
  • 1 min read

ree

«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին նշել է, թե որ ակումբներին է համարում իր թիմի գլխավոր մրցակիցները Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում։

«Առաջին հերթին կնշեմ ՊՍԺ-ն։ Նրանք գավաթի գործող հաղթողներն են։ Լոնդոնի «Արսենալը» հիմա շատ ուժեղ թիմ ունի։ Այս ցանկում կներառեմ նաև Մադրիդի «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին», – իսպանացի կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է Esquire-ը։

Չեմպիոնների լիգայի լիգայի փուլում կայացած վեց տուրերից հետո կատալոնացիները 10 միավորով գտնվում են 15-րդ հորիզոնականում։

bottom of page