top of page

Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ընդդեմ Հայաստանի իշխանությունների գործողությունների

  • Dec 23, 2025
  • 1 min read

Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ընդդեմ Հայաստանի իշխանությունների գործողությունների։ Այս մասին հայտնում է «Մեր ձևով» շարժումը:

Հայ համայնքի ներկայացուցիչներն ու եկեղեցու ծխականները դժգոհություն են հայտնել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից և պահանջել ազատ արձակել քաղբանտարկյալներին։

Ակցիայի մասնակիցները պնդել են անհապաղ ազատ արձակել կալանավորված արքեպիսկոպոսներին, Սամվել Կարապետյանին և մյուս ձերբակալվածներին՝ ընդգծելով իրենց մտահոգությունը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։

bottom of page