Ողբերգական դեպք՝ Երևանում․ Հնդկաստանի 29-ամյա քաղաքացին ցնցումների մեջ է ընկել ու ընկերների մոտ մահացել
- Ani

- 2 hours ago
- 1 min read

Դեկտեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում Հնդկաստանի քաղաքացին ցնցումների մեջ է ընկել ու ընկերների ներկայությամբ մահացել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Վլադ Բազունցի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ մահացածը հանդիսանում է Հնդկաստանի քաղաքացի 29-ամյա Բորա Ռաուլը։
Ահազանգով ժամանել է նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշենի վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։
Արտաքին զննությամբ դիակի վիա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։




















