Ադրբեջանցի դատախազը պահանջել է Ռուբեն Վարդանյանի ցմաh ազատազրկում
- Ani

- 2 hours ago
- 1 min read

Այսօր Բաքվի ռազմական դատարանում Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված կեղծ քրեական դատավարության ընթացքում ելույթ է ունեցել պետական մեղադրանքը պաշտպանող դատախազը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Իր ելույթում դատախազը պահանջել է Ռուբեն Վարդանյանի ցմահ ազատազրկում։
Հաղորդվում է, որ Ռուբեն Վարդանյանը դատավարությունը չի ճանաչում որպես իսկական դատարան և այն համարում է անարդար։ Նա չի զղջում իր գործողությունների համար և պատրաստ է պատասխան տալ Աստծո առաջ։ Նա հաստատում է, որ Արցախը եղել է, կա և կլինի։
Վարդանյանը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցում են իրեն և կոչ է արել հետևել իր սեփական ճանապարհին, պահել իր խոսքը և չվախենալ գիտակցված ապրելուց։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանցի դատախազները պահանջել են Արցախի 4-րդ նախագահ Արայիկ Հարությունյանի, խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի և նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի ցմահ ազատազրկում։




















