top of page

Առաջիկա 10 օրերին էլ ձյուն չի լինի. կլինի պարզ երկինք և առանց տեղումների եղանակ. Գագիկ Սուրենյան

  • Writer: Ani
    Ani
  • 3 hours ago
  • 1 min read

ree

Առաջիկայում ձյան տեսքով տեղումներ չեն լինի։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան եթերից հայտարարեց, որ առաջիկա 10 օրերին մեր երկիրը գտնվելու է հզոր անտիցիկլոնյան գոտում, որը հանրապետության ողջ տարածքում ապահովելու է պարզ երկինք և առանց տեղումների եղանակ։

«Օդի ջերմային ֆոնում էլ առաջիկա 10 օրերին էական տատանումներ չեն կանխատեսվում։ Օդի ջերմաստիճանը ՀՀ-ում կլիմայական նորմայից բարձր է 2-4 աստիճանով»,-ասաց նա։

1/2459
bottom of page