«Հայրենիք» կուսակցությունն ընտրել է ուժեղանալու ճանապարհը, կարծրատիպեր ենք կոտրելու. Բաբկեն Հարությունյան
- Ani

- 3 hours ago
- 1 min read

«Օրեր առաջ «Հայրենիք» կուսակցությունը Ճամբարակում բացեց տարածքային կառույց, մենք շարունակում ենք հանրապետության տարբեր համայնքներում կուսակցության ընդլայնման գործունեությունը, որովհետև կուսակցությունը պետք է ընդառաջ գնա քաղաքացուն, մարդը պիտի ունենա հնարավորություն, միջոց՝ տեղում շփում ունենալու կուսակցության ներկայացուցիչների հետ, անկեղծ զրուցելու, սեփական պատկերացումներն ու ակնկալիքները ներկայացնելու»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Հայրենիք» կուսակցության գործադիր մարմնի անդամ Բաբկեն Հարությունյանը։
«Մենք՝ իբրև կուսակցություն, ընտրել ենք ուժեղանալու ճանապարհը, ինչն ահռելի աշխատանք է պահանջում։ Մենք հավակնում ենք լուրջ քաղաքական կենտրոն դառնալու։
Այո, մարդկանց մեջ չկա վստահություն կուսակցությունների հանդեպ, մենք գալիս ենք կարծրատիպերը կոտրելու, որովհետև համարում ենք, որ դա կարող ենք անել»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում




















