Գեղարքունիքում Mazda-ն բախվել է ծառերին. ՊՆ 24–ամյա զինծառայողի մարմինը մեքենայից դուրս են բերել փրկարարները
- Ani

- 7 hours ago
- 1 min read

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Գագիկ Ս.-ն իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի եղևնիների և հայտնվել դաշտում, հաղորդում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Նրա մարմինը ավտոմեքենայից դուրս բերելու համար ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ վարորդը զինվորական է, ինչից հետո տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը, ինչպես նաև ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Սևանի ծառայողները:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:




















