top of page

Հարյուրավոր երիտասարդներ Գյուլագարակում մասնակցում են «Մեր ձևով» ժողովրդական շարժման հավաքին

  • Writer: Ani
    Ani
  • 3 hours ago
  • 1 min read

ree

Դեկտեմբերի 12-ին Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկում՝ Գյուլագարակ համայնքի «Սոճուտ» հանգստի համալիրում  մեկնարկել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման մարզային գրասենյակի նախաձեռնած  երիտասարդական հավաքը։

Եռօրյա հավաքին մասնակցում են շուրջ 100 երիտասարդներ  Լոռու մարզի տարբեր բնակավայրերից,  ուսանողներ մարզի և Երևանի տարբեր բուհերից, ինչպես նաև երիտասարդ մասնագետներ տարբեր ոլորտներից։



Հավաքի նպատակը գաղափարակից երիտասարդների համախմբումն է։

Հավաքը անց է կացվում հագեցած օրակարգով` սպորտային, մշակութային, ինտելեկտուալ տարբեր միջոցառումներով։

Հավաքի բացմանը ներկա են եղել «Մեր ձևով» շարժման Վանաձորի Խորենացի 8-1/11 գրասենյակի ղեկավար Տիգրան Բադոյանը, «Մեր ձևով» շարժման երիտասարդական կենտրոնի ղեկավար Նարեկ Սուքիասյանը և Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի քահանա Տեր Տաճատը, ում օրհնությամբ էլ մեկնարկեց հավաքը:


«Մեր ձևով» շարժման կողմից իրականացվող նման միջոցառումները կարևոր են և շարունակական:

bottom of page