top of page

Արցախցիներն Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման են գնացել

  • Writer: Ani
    Ani
  • 7 hours ago
  • 1 min read

ree

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն օրեր առաջ Աբովյանի համայնքապետարանում հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ, ովքեր բնակություն են հաստատել Աբովյանում ու հարակից բնակավայրերում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բնակարանային, սոցիալական ծրագրերին, կրթության կարևորությանը և այլ հիմնախնդիրների:

«Կառավարության ներկայացուցիչները պատասխանել են հանդիպման մասնակիցների բազաթիվ հարցերի, տվել անհրաժեշտ պարզաբանումներ: Հնչել են հիմնականում սոցիալական իրավիճակներին, անձանց զբաղվածության և բնակարանային ապահովման ծրագրի հնարավորություններին վերաբերող հարցեր։ Կառավարության ներկայացուցիչներն անհատապես հասցեագրել են խնդիրները՝ ըստ ընտանիքի կառուցվածքի ու կարիքների, առաջարկել կառավարության կողմից իրականացվող առավել համապատասխան ծրագրերը, տրամադրել թիրախային խորհրդատվություն՝ բազմազավակ ընտանիքների պարագայում բարձրացված խնդիրները դիտարկելով նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բոլոր ծրագրերի շրջանակում»,- հայտնել է Հարությունյանը՝ նեշելով, թե հանդիպումները կրում են շարունակական բնույթ:


bottom of page