top of page

ԱՆԻՖ-ի իրական գինը․ փաստեր՝ ընդդեմ Ավինյանի պնդումների. Civilnet

  • Writer: Ani
    Ani
  • 3 hours ago
  • 2 min read

ree

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2025-ի սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, արձագանքելով Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) անարդյունավետության վերաբերյալ քննադատություններին, պնդել էր, թե ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունները ավելի շատ են վերադարձրել պետությանը, քան պետությունը ծախսել է ֆոնդի վրա։ Այս մասին  գրում է Ցիվիլնեթը։

«Երբ որ ասվում է ԱՆԻՖ-ն անարդյունավետ էր, ԱՆԻՖ-ի վրա պետությունը ծախսել է 4,19 մլրդ դրամ, ԱՆԻՖ-ի ստեղծած դուստր ընկերությունները 5,5 մլրդ դրամ հարկերի տեսքով վերադարձրել են պետությանը»,- հայտարարել էր Ավինյանը։ Նա նաև պնդել էր, թե ֆոնդը ներգրավել է 210 մլն դոլարի օտարերկրյա ներդրումներ և նրա գործունեության արդյունքում ստեղծվել է 800 նոր աշխատատեղ։

#CivilNetCheck-ը գնաց Ավինյանի հայտարարության հետքերով։ Ավելի քան երկու ամիս պահանջվեց պետական տարբեր մարմիններից ամբողջական տեղեկատվություն ստանալու համար։ Ի վերջո մեր տրամադրության տակ հայտնված պաշտոնական փաստաթղթերը և աուդիտի ենթարկված հաշվետվությունները բացահայտում են բոլորովին այլ պատկեր։

Որքա՞ն գումար է իրականում պետությունը ծախսել ԱՆԻՖ-ի վրա

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը հիմնադրվել է 2019-ին որպես 100% պետական սեփականություն՝ ազգային շահ ներկայացնող ոլորտներում ներդրումներ իրականացնելու, օտարերկրյա կապիտալ ներգրավելու նպատակով։ ԱՆԻՖ-ը 2019-ի վերջին ստեղծել է դուստր՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲ ընկերությունը, որն էլ այնուհետև գրանցել է «Ձեռնարկատեր+ Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը։ Ավինյանը ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ է եղել 2019-2023-ին՝ ֆոնդի հիմնադրումից մինչև Երևանի քաղաքապետ նշանակվելը։

Տիգրան Ավինյանի պնդումը, թե ԱՆԻՖ-ի վրա պետությունը ծախսել է 4,19 մլրդ դրամ, հակասում է փաստաթղթային տվյալներին, որոնք ցույց են տալիս, որ 2019-2025-ին ԱՆԻՖ-ին հատկացված գումարների ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 21 մլրդ դրամ կամ մոտ 55 մլն դոլար ներկայիս փոխարժեքով։

ԱՆԻՖ-ի կողմից իրականացված ներդրումային ծրագրերը բաժանվում են երկու հիմնական խմբի՝ ուղիղ ներդրումներ, որոնք իրականացվել են հենց ուղիղ ԱՆԻՖ-ի կողմից, և ներդրումներ «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» դուստր ֆոնդի միջոցով։

Այսպես, Պետական գույքի կառավարման կոմիտեից #CivilNetCheck-ին տրամադրած ԱՆԻՖ-ի աուդիտի ենթարկված հաշվետվությունների համաձայն՝ 2019-2024-ին միայն ընթացիկ գործունեության, աշխատավարձերի և որոշ նախագծերի համար ֆոնդին բյուջեից դրամաշնորհների տեսքով հատկացվել է ավելի քան 8,5 մլրդ դրամ։

1/2442
bottom of page