Գվարդիոլա․ Կցանկանայի Անգլիային տեսնել չեմպիոնության գլխավոր հավակնորդների թվում
- Ani

- 2h
- 1 min read

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան աջակցության խոսք է ասել Անգլիայի հավաքականին եւ թիմի գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին 2026թ․ աշխարհի առաջնությանն ընդառաջ։
«Ես կցանկանայի Անգլիային տեսնել չեմպիոնության գլխավոր հավակնորդների թվում։ Չեմ ցանկանում, որ սա հնչի դատարկ համեստության նման։ Ես տեւական ժամանակ եմ արդեն Անգլիայում ապրում եւ ինձ համարում եմ այս երկրի մի մասնիկը։
Ինձ հաճելի կլինի, եթե Թոմասն ու նրա թիմը կարողանան կատարել վերջին քայլը եւ նվաճել գավաթը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ВВС-ն։
ԱԱ-2026-ի խմբային փուլում Անգլիան L խմբում կմրցի Խորվաթիայի, Գանայի եւ Պանամայի հետ։




















