top of page

ՉԼ․ Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Օլիմպիակոսին», Արսենալը՝ Բավարիային, ՊՍԺ-ն՝ Տոտենհեմին․ այլ արդյունքներ

  • Writer: Ani
    Ani
  • 2 hours ago
  • 1 min read

ree

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Գեորգիոս Կարաիսկակիս» մարզադաշտում հաղթեց «Օլիմպիակոսին»` 4։3։

«Արքայական ակումբի» կազմում պոկեր ձևակերպեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

Հունական ակումբի կազմում աչքի ընկան Շիկինյուն, «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Մեհդի Տարեմին և Այուբ Էլ Քաաբին։

Նշենք, որ 6-րդ տուրում Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը սեփական հարկի տակ ուժերը կչափի Պեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին։

Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի հինգերորդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ (3:1)։

«Զինագործների» կազմում հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին անկյունային խաղարկումից հետո բացեց Յուրիեն Տիմբերը։ 10 րոպե անց մյունխենցիների 18-ամյա հարձակվողը Լենարտ Կառլը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը՝ 1:1։

69-րդ րոպեին լոնդոնցիները կրկին առաջ անցան հաշվի մեջ՝ Նոնի Մադուեկեն խփեց իր առաջին գոլը «Արսենալի» կազմում։ Խաղի վերջնական հաշիվը 76-րդ րոպեին ձևակերպեց փոխարինման մտած Գաբրիել Մարտինելին՝ գնդակն ուղարկելով «Բավարիայի» անպաշտպան մնացած դարպասը։

Լիգայի փուլի վեցերորդ տուրում մյունխենյան գրանդը տանը կընդունի Լիսաբոնի «Սպորտինգին», իսկ «Արսենալը» կհյուրընկալվի «Բրյուգեին»։ Հանդիպումները կկայանան համապատասխանաբար դեկտեմբերի 9-ին և 10-ին։

Զուգահեռաբար ընթացող խաղում գրանցվեց հետևյալ հաշիվը․

  • «Ատլետիկո Մադրիդ» – «Ինտեր»՝ 2-1, հանդիպման գոլերը 

  • «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» – «Ատալանտա»՝ 0-3, հանդիպման գոլերը

  • «Լիվերպուլ» – ՊՍՎ՝ 1-4, հանդիպման գոլերը 

  • ՊՍԺ – «Տոտենհեմ»՝ 5-3, հանդիպման գոլերը 

  • «Սպորտինգ Լիսաբոն» –  «Բրյուգե»՝ 3-0, հանդիպման գոլերը 

1/2428
bottom of page