Ռուսաստանում միգրանտների երեխաների ավելի քան 80 տոկոսը չի կարողացել դպրոց ընդունվել
- Ani

- 2 hours ago
- 1 min read

Միգրանտների երեխաների միայն 19 տոկոսին է հաջողվել ընդունվել ռուսաստանյան դպրոցներ։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ռոսօբրնադզորի ղեկավար Անզոր Մուզաևը։
«Երկու պահանջից հետո՝ ներկայացնել փաստաթղթերի փաթեթ և ռուսերենի իմացություն, մոտ 19 տոկոս երեխաներին հաջողվեց ընդունվել դպրոցներ։ Այսինքն՝ նրանց փաստաթղթերը կարգին էին և քննությունը հանձնել էին», — ասել է նա։
Ապրիլի 1-ից օտարերկրյա քաղաքացիների երեխաները ռուսաստանյան դպրոցներ ընդունվելու համար անցնում են ռուսերենի իմացության թեստավորում։ Դրական արդյունքի դեպքում երեխան ընդունվում է կրթական հաստատություն, հակառակ դեպքում՝ նրան առաջարկվում է անցնել լրացուցիչ ուսուցում։ Վերաքննությունը հնարավոր է ոչ շուտ, քան երեք ամսից։




















