top of page

Դիմակավորված ոստիկանները առևանգել են Վարդան Ղուկասյանի որդուն և տարել անհայտ ուղղությամբ. «Առավոտ»

  • Writer: Ani
    Ani
  • 14 hours ago
  • 1 min read

ree

Քիչ առաջ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ տնային կալանքի տակ գտնվող որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, հրավիրել են Շիրակի մարզի քննչական բաժին՝ քննչական գործողություններ կատարելու պատճառաբանությամբ։

Երբ նա մոտեցել է շենքին՝ փորձելով ներս մտնել, դիմակավորված ոստիկանները շրջափակել են Սպարտակ Ղուկասյանին՝ չթույլատրելով շարժվել, առևանգել են՝ տանելով անհայտ ուղղությամբ, ամենայն հավանականությամբ՝ մայրաքաղաք։ Այս մասին տեղեկացանք նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանից։

Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանը տնային կալանքի մեջ է՝ շորթման հարկադրելու մեղադրանքով։ Նա, ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության, օգտագործելով իր սոցիալական դիրքը և հեղինակությունը, Գյումրի համայնքին պատկանող գույքն իրենը դարձնելու նպատակով՝ բեռնատարի վարորդից պահանջել է մեքենայի թափքին բեռնված և Գյումրի համայնքին պատկանող գույքը տեղափոխել իր ընտանիքին պատկանող հանգստյան գոտի՝ գույքն իրենը դարձնելու նպատակով։

bottom of page