top of page

TRIPP նախագիծը ունենալու է երկաթուղի, պազամուղ, նավթամուղ, ճանապարհներ. Փաշինյանը նշեց, թե որտեղով են դրանք անցնելու

  • Writer: Ani
    Ani
  • 7 hours ago
  • 1 min read

ree

TRIPP  նախագիծը ունենալու է մի քանի երկաթուղի, էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր, որի մեջ կարող են լինել գազամուղ, նավթամուղ, մալուխներ, իհարկե նաև տրանսպորտային այլ հաղորդակցություններ, ճանապարհներ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14–ին, Երևանում «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները» համաժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այստեղ ամենակարևոր արձանագրումը և շփոթունքը թերևս այն է, որ շատերը պատկերացնում են «Թրիփ Ռուդ» նախագիծը, որպես մի տարածքում տեղի ունեցող կամ իրականացվող նախագիծ։ Իհարկե, սկզբունքորեն նման բան բացառող հանգամանք էլ չկա, բայց գործնականում դա հնարավոր չի լինի իրականացնել։

Օրինակ, երկաթուղու պարագայում վստահաբար կարելի է ասել, թե որտեղով է անցնելու այն, դա մեր հարավային երկաթուղին է, որը Խորհրդային Միության ժամանակ գոյություն է ունեցել պայմանական Նռնաձոր-Կարճևան հատվածներում։ Դա խաղաղության խաչմերուկ նախագծում նշված է, ակնհայտորեն երկաթուղին կառուցվելու է, վերականգնվելու է այդտեղ։ Նախ այլ տեղ գործնականում հնարավոր չէ երկաթուղի ունենալ կամ, եթե նույնիսկ պատկերացնենք, որ գործնականում հնարավոր է, տասնյակ անգամներով ավելի թանկ կլինի այդ երկաթուղին։

Բայց կա նաև ուրիշ հանգամանք, որ նրանք, ովքեր տեղում եղել են, գիտեն, որ ռելիեֆային առումով տարածքը նույնիսկ երկաթուղու համար բավականին սահմանափակ է և հնարավոր չի բոլոր ենթակառուցվածքները և նախագծերը իրականացնել այս տեղում։ Դա իհարկե տեխնիկատնտեսական հետազոտության խնդիր է, օրինակ գազամուղերը, նավթամուղերը, էլեկտրահաղորդման գծերը կարող են իրականացվել այլ երթուղիներով, որոնք հենց տեխնիկատնտեսական և ինժեներական առումով առավել արդյունավետ և նպաստավոր կգտնվեն»,– հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

 Փաշինյանն անդրադարձավ նաև այն թեմային, թե ՀՀ-ի որևէ ինստիտուտ ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ գործառութային որևէ սահմանափակում ունենալո՞ւ է այդ տարածքների վերաբերյալ:

«Հստակ, աներկբա, միանշանակ, տարընթերցման տեղիք չտվող պատասխան եմ ուզում տալ՝ ո՛չ»,- ասաց նա:

1/2407
bottom of page