2018 թվականին Հայաստանը գտնվում էր այն երկրի գրպանում, որի ազդեցության գործակալներ են ընդդիմադիրները. հիմա Հայաստանը դուրս է բերվել թակարդից. Նիկոլ Փաշինյան
- Ani

- 5 hours ago
- 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրներին «ենթադրաբար այլ երկրների ազդեցության գործակալներ» է համարում։
«Նրանք ուզում են զզվանք, քամահրանք ու արհամարանք ներչնշեն այսօրվա Հայաստանի նկատմամբ»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։
Փաշինյանի խոսքով՝ 2018 թվականին Հայաստանը գտնվում էր այն երկրի գրպանում, որի ազդեցության գործակալներ են ընդդիմադիրները։
«Այսօր Հայաստանն անկախ պետություն է, ոչ միայն անկախ է, այլև Հայաստանն ունի ինքնիշխան կամքի կենտրոն ու կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել»,- ընդգծեց նա։
Վարչապետը հայտարարեց՝ Հայաստանը Ղարաբաղի հարցով է հայտնվել այդ պետության գրպանում։
«Ուրիշ որևէ պատճառ ու բացատրություն չկա»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե պետք է առերեսվել ճշմարտության հետ՝ հայկական բանակի մտածողությունը եղել է ազդեցության գործակալի։
«Մեր բանակում չի եղել ինքնիշխան կամքի կենտրոն»,- ընդգծեց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Հայաստանը դուրս է բերվել թակարդից։




















