top of page

Աղոթում եմ, որ այս օրերին դուք չթուլանաք ձեր հավատքի մեջ. եկեղեցին միշտ զորացել է հալածանքների միջով անցնելիս. Մկրտիչ Սրբազանի ուղերձը՝ ՔԿՀ-ից

  • Writer: Ani
    Ani
  • 5 hours ago
  • 1 min read
ree

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ուղերձ է հղել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։

«Սիրելինե՛ր, մի՛ վհատվեք և մի՛ տրտմեք։ Արդարությունը մարդու ձեռքով կարող է ժամանակավորապես խեղաթյուրվել, բայց Աստծու արդար դատաստանը հավիտենական է և անսխալական։ Մարդիկ կարող են շղթայել մարմինը, բայց ոչ երբեք՝ հավատքը։ Ինչպես առաքյալն է գրում. «Աստծու խոսքը շղթայված չէ» (Բ Տիմոթ․ 2․9)։

Աղոթում եմ, որ այս օրերին դուք չթուլանաք ձեր հավատքի մեջ, այլ առավել ամրանաք՝ սիրո, համբերության և միասնականության ոգով։ Եկեղեցին միշտ զորացել է հալածանքների միջով անցնելիս։

Հիշե՛ք՝ ոչինչ չի կարող բաժանել մեզ Քրիստոսի սիրուց․ ո՛չ վիշտը, ո՛չ հալածանքը, ո՛չ զրպարտությունը։ Այդ սերն է, որ կապում է մեզ՝ հովիվ և հոտ, նույն Հոգով և նույն հավատքով։

Թող Տերը օրհնի ձեզ, պահի ձեր տները, և լույս տա ձեր հոգիներին։

Ամեն»,- ասված է Սրբազանի ուղերձում։

1/2398
bottom of page