top of page

Ալիևը ձևակերպեց հայաստանյան գալիք ընտրությունների քվեաթերթիկի բովանդակությունը. Հովհաննիսյան

  • Writer: Ani
    Ani
  • Nov 3
  • 1 min read

ree

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.

«Հայտարարելով, թե չկա Սևան, այլ կա «Գյոչա», Ալիևն իրականում ձևակերպեց հայաստանյան գալիք ընտրությունների քվեաթերթիկի բովանդակությունը։ 

«Սևա՞ն, թե՞ «Գյոյչա». գալիք խորհրդարանական ընտրություններում հայ հասարակությունը պետք է ընտրություն կատարի իր ճակատագրի այս երկու տարբերակների միջև։ Էլ սև-սպիտակ, նախկին-ներկա, արևմտամետ-ռուսամետ չկա։ Կան Սևանի կողմնակիցներ և «Գյոյչայի» կողմնակիցներ։ Պատահական չէր, որ Ալիևը հայ ժողովրդին հորդորեց՝ «չվախենալ ադրբեջանցիների վերադարձի գաղափարից»։

Հակաիշխանական համակարգերի խնդիրն այս պարզ միտքը ընտրողին հասցնելն է։ Բարդ խնդիր չէ, եթե չկենտրոնանան էգոցենտրիկ նպատակների շուրջ և անկեղծորեն լծվեն գործի։

Սա նաև լայն, ամենալայն համախմբման բնական միջավայր է ստեղծում։

Իսկ թե ինչու Ալիևը «խաղաղության Նիկոլին» դրեց նման անհարմար վիճակի մեջ, այլ թեմա է»։

bottom of page