top of page

ԵՄ-ն 5 միլիոն եվրո է ներդնում՝ Հայաստանում միջուկային անվտանգության ամրապնդման համար

  • Writer: Ani
    Ani
  • Nov 3
  • 1 min read

ree

Եվրոպական միությունը 5 միլիոն եվրո է ներդնում՝ Հայաստանում միջուկային անվտանգության ամրապնդման համար։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունից:

«Ֆինանսավորումը կուղղվի երկու հիմնական ուղղությամբ՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաև` Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի (ANRA, https://anra.am/ ) ու Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի (NRSC, https://nrsc-am.com/ ) մասնագիտական թիմերի աջակցմանը։

Միասին մենք կարևոր քայլեր ենք ձեռնարկում ավելի ապահով ապագայի համար»,- ասված է հաղորդագրությունում։

bottom of page