top of page

Գաբրիել Սարգսյանը հաղթանակով մեկնարկեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում

  • Writer: Ani
    Ani
  • Nov 2, 2025
  • 1 min read

Հայաստանը ներկայացնող շախմատիսները մեկնարկեցին աշխարհի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2025 թվականի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի առաջին խաղափուլի առաջին խաղում գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Շրի Լանկան ներկայացնող միջազգային վարպետ Ռանինդու Դիլշան Լիանագեի նկատմամբ:

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Եգիպտոսը ներկայացնող գրոսմայստեր Ահմեդ Ադլիի հետ:

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Մալայզիան ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Մոհան Հավինի հետ:

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը նույնպես սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց ՖԻԴԵ-ի վարպետ Սատրիա Դուտա Չահայայի հետ:

Մրցաշարին մասնակցում է նաև գրոսմայստեր Շանթ Սարգսյանը (33-րդ մեկնարկային համար), ով պայքարին կմիանա երկրորդ խաղափուլից: Մեկնարկային աղյուսակի առաջին 50 շախմատիստները մրցաշարը սկսում են երկրորդ խաղափուլից։

Մրցաշարը անցկացվում է նոկաուտ ձևաչափով՝ 8 խաղափուլով: Յուրաքանչյուր խաղափուլում մասնակիցները խաղում են երկու դասական պարտիա: Եթե հաշիվը լինի 1:1, հաղթողը կորոշվի արագ և կայծակնային շախմատի թայ-բրեյքում:

1/2495
bottom of page