top of page

Ոստիկանները կանեփ աճեցնելու, թմրամիջոց և զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել

  • Writer: Ani
    Ani
  • 6 hours ago
  • 1 min read

ree

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բաղրամյան գյուղի 39-ամյա բնակիչը ջերմատանը կանեփ է աճեցնում, պահում այդ բույսից պատրաստված թմրանյութ, իսկ տանը` ապօրինի զենք-զինամթերք։

Տեղեկությունը ստուգելու նպատակով հոկտեմբերի 24-ին Բաղրամյան մեկնած համայնքային ոստիկանները տղամարդու տան բակում նկատել են կանեփի մշակված բույսեր:

Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 39-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել են կանեփի բույսեր, մոտ 4 կգ 440 գրամ կանեփի չոր ճյուղեր, սվին-դանակ և ինքնաձիգի 28 փամփուշտ, իսկ նույն գյուղում գտնվող նրա ջերմատանը կից կիսակառույց շինությունում` պայթուցիչով նռնակ:

Ջերմատան աշխատակից 63-ամյա տղամարդն էլ վագոն-տնակից ներկայացրել է մոտ 100 գրամ կանեփանման դեղնականաչավուն զանգված ու հայտնել, որ կանեփը ցանել, աճեցրել և չորացրել է ինքը՝ անձնական օգտագործման համար:

Կատարվում է նախաքննություն:

bottom of page