ԱՄՆ-ն մնում է միակ երկիրը, որը կարող է դադարեցնել պատերազմը Ուկրաինայում. Ռուբիո
- 5 hours ago
- 1 min read

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի կարևոր դեր խաղալ Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործում, և նախագահ Թրամփը, նրա խոսքով, միակ համաշխարհային առաջնորդն է, որը կարող է Կիևին և Մոսկվային բանակցային սեղանի շուրջ բերել։
Նա նշել է, որ իրավիճակը փաստացի փակուղի է մտել առաջին տարում, բայց ԱՄՆ-ն պատրաստ է կառուցողական գործողությունների։ «Կարծում եմ՝ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում դուք կտեսնեք կողմերի միջև բանակցությունները վերսկսելու և այս հակամարտությանը վերջ դնելու փորձեր», - ասել է Ռուբիոն՝ հավելելով, որ երկու կողմերն էլ ունեն կոշտ «կարմիր գծեր»։




















