top of page

Բանակում տեղի ունեցող դեպքերի 70%-ի պատճառը բանակը չէ. Փաշինյան

  • 3 minutes ago
  • 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զինված ուժերում տեղի ունեցող բացասական երևույթների մեծ մասի ծագումնաբանությունը միայն բանակին չի վերաբերում, և դրա լուծումը ենթադրում է հասարակության սոցիալ-հոգեբանական փոփոխություն։


Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում արձանագրվող մահվան դեպքերի վերաբերյալ լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հարցի լուծումը տեսնում է հանրության սոցիալ-հոգեբանության փոփոխության մեջ։ Նա հավելել է, որ նախկինում ևս առիթ է ունեցել ասելու, թե բանակում արձանագրվող երևույթների շուրջ 70 տոկոսի ծագումնաբանությունը բանակի հետ կապված չէ։


Վարչապետի պնդմամբ՝ սպայական կազմն ունի իր պատասխանատվությունը, սակայն յուրաքանչյուր դեպք անհրաժեշտ է քննել առանձին։ Նա ընդգծել է, որ ընդհանուր երևույթի վերաբերյալ առաջին անգամ չէ, որ հայտնում է իր դիրքորոշումը, և դա մի խնդիր է, որը պետք է լուծում ստանա։


Փաշինյանը նաև փաստել է, որ խնդիրը պահպանվում է՝ անկախ պաշտոնյաների ու նույնիսկ իշխանությունների փոփոխությունից։ Ըստ վարչապետի՝ նախարարների և իշխանությունների փոփոխման պարագայում խնդրի պահպանումը վկայում է այն մասին, որ դրանք շատ ավելի խորն են, քան ընդունված է պատկերացնել դրանց առնչվելիս։

1/2817
bottom of page