top of page

Աբու Դաբիում կսկսի գործել աշխարհում առաջին դատական ԱԲ-ն․ WAM

  • 2 hours ago
  • 1 min read

Աբու Դաբիի դատական դեպարտամենտը հայտարարել է արհեստական բանականության (ԱԲ) վրա հիմնված աշխարհում առաջին հարթակի ինտեգրման մասին, որը կօգնի դատական և իրավական որոշումներ կայացնել։ Այս մասին հայտնել է WAM գործակալությունը։

Ըստ գործակալության տվյալների՝ համակարգի աշխատանքը վերահսկվելու է մարդու կողմից։ Ակնկալվում է, որ դրա ներդրումը կբարձրացնի դատական գործերի վարույթի արդյունավետությունն ու ճշգրտությունը։ Նշվում է, որ համակարգը նախնական փուլում կգործարկվի սեպտեմբերին, իսկ այնուհետև 18 ամսվա ընթացքում փուլ առ փուլ կներդրվի։

ԱՄԷ-ի փոխնախագահ, վարչապետի տեղակալ, նախագահի աշխատակազմի ղեկավար շեյխ Մանսուր բեն Զաիդ Ալ Նահայյանն ընդգծել է, որ նման հարթակի գործարկումը վկայում է այն մասին, որ «նորարարությունները ավելի արդյունավետ և արագ արդարադատության ուղի են»։

1/2815
bottom of page