Իրանը հայտարարել է՝ յուրաքանչյուր խաղաղ բնակչի զոհվելու դեպքում մեկ ամերիկացի զինվորի կյանք կխլեն
- 1 hour ago
- 1 min read

Իրանից կրկին հայտարարություն է հնչել՝ ուղղված ԱՄՆ-ին․ իրանցի բարձրաստիճան զինվորականները նշում են՝ պատասխանատվության են ենթարկելու Միացյալ Նահանգներին՝ Իրանի և նրա խաղաղ բնակչության դեմ ագրեսիայի համար։
Մասնավորապես, Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահին է այսօր հայտարարությամբ հանդես եկել։ Նա ասել է, որ յուրաքանչյուր իրանցու՝ յուրաքանչյուր խաղաղ բնակչի զոհվելու դեպքում իրենք ամերիկացի մի զինվոր կսպանեն։
«Որպես Իրանի յուրաքանչյուր հպարտ քաղաքացու արյան համար վրեժխնդրություն՝ անհայտության գիրկը կուղարկենք մեկ ամերիկացի զինվորի»,- «Խաթամ ալ-Անբիա»-ի հրամանատարի հայտարարությունն է մեջբերել Իրանւի պետական հեռուստատեսությունը։




















