top of page

Զինված անձը ներխուժել է Երևանի բանկերից մեկը և սպառնացել. Շամշյան

  • Writer: Ani
    Ani
  • 4 hours ago
  • 1 min read

ree

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինված անձը ներխուժել է Շինարարների 25 հասցեում գործող բանկերից մեկի մասնաճյուղ:

Դեպքի վայր են ժամանել  ոստիկանության  խմբերը:

Մինչ դեպքի վայր կժամանեին իրավապահները, անձը բանկի մասնաճյուղից հափշտակել է խոշոր չափի գումար և դիմել փախուստի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հափշտակված գումարն անցնում է 1 միլիոն դրամը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ զինված անձը մտել է բանկի մասնաճյուղ, պարանոցին գցած է եղել ցուցանակ, որի վրա գրված է եղել.

«Եթե փողերս չտաք, 20 վայրկյանում կտրաքացնեմ»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

bottom of page