top of page

Հավերժ փառք Հակոբին և մեր երկրի նվիրյալ զավակներին

  • Writer: Ani
    Ani
  • Oct 6
  • 1 min read

ree

Այսօր 44-օրյա պատերազմի անմահ հերոս Հակոբ Ռոստոմյանի հիշատակի օրն է:

Այսօր նրա ընտանիքի անդամները, հարազատներն ու պարզապես նրան հեռվից ճանաչող մեծ թվով մարդիկ այցելեցին նրա շիրիմին` խոնարհվելու և հարգանքի տուրք մատուցելու:

Հակոբն այն նվիրյալներից էր, ով կամավոր մեկնեց ռազմաճակատ` իր հարազատ Մարտակերտի զորամաս, այնտեղից էլ` ճակատ:

Մարտական խնդիր լուծելիս Հակոբը նահատակվեց` իր անունը հավերժ գրելով անմահների ցանկում:

Հակոբի հայրը` Արա Ռոստոմյանը, շարունակում է տղայի առաքելությունը` պաշտպանելով այն արժեքներն ու սկզբունքները, որոնք իրենց ընտանիքում մշտապես առաջնային են:

Իշխանության քաղաքական ճնշումների հետևանքով Արա Ռոստոմյանն ազատազրկվեց, իսկ ներկայումս տնային կալանքի ռեժիմում է:

Հավերժ փառք Հակոբին և մեր երկրի նվիրյալ զավակներին:

Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր

1/2422
bottom of page