top of page

Փաշինյանը հանձնարարել է չգերազանցել Սևանա լճից ջրառի սահմանված ծավալը. նախարար

  • Feb 11
  • 1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է չգերազանցել Սևանա լճից օրենքով սահմանված ջրառի ծավալը։ Դրա մասին փետրվարի 11-ին կառավարության ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

Նա պարզաբանել է, որ ջրի այդ ծավալը սահմանվել է 170 միլիոն խորանարդ մետր։

Մաթևոսյանը հաստատել է, որ 2017 թվականից ի վեր առաջին անգամ Սևանա լճի ջրի մակարդակն այս տարվա հունվարին 2024 թվականի հունվարի համեմատ բարձրացել է՝ 1 սմ-ով։

Նախարարը հայտնել է, որ լճի ջրի մաքրման նախագծեր են իրականացվում, և այդ նախագծերի ընդհանուր արժեքը գնահատվում է 270 միլիոն եվրո։

1/2645
bottom of page