top of page

Համապատասխան Ծառուկյանը որոշել է գովազդվել պետության ու մարզիկների հաշվին

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Jul 10, 2024
  • 1 min read

Երևանի փողոցներում հայտնվել է Ծառուկյանի՝ մարզիկների լուսանկարի պաստառը՝ «Մեր թիկունքին ամբողջ հայությունն է» գրությամբ։ Իհարկե, ամբողջ ազգն է կանգնած մեր մարզիկների թիկունքին, բայց հարց է ծագում, թե ինչ կապ ունի այստեղ, ինչպես ինքն էր պնդում՝ դոդամանով հաց ուտող համապատասխան Ծառուկյանը։

Իսկ իրականում Ծառուկյանն ընդհանրապես կապ չունի վերջին տարիներին մարզաշխարհի զարգացումների ու ձեռքբերումների հետ։ Պետությունը մարզասրահներ ու մարզադպրոցներ է կառուցում, մրցաշարեր է անցկացնում, ֆինանսական մեծ աջակցություն է տրամադրում Հայաստանում սպորտի զարգացման համար, ու չգիտես որտեղից հայտնվում է համապատասխան Ծառուկյանը, ով որոշում է իրեն վերագրել պետության ձեռքբերումները սպորտի ոլորտում ու գովազդվել մարզիկների ու նրանց ձեռքբերումների հաշվին։

bottom of page