top of page

«Իմնեմնիմի»-ն վերադառնում է Նարեկի և Վազգենի մասնակցությամբ՝ միայն Patreon-ում

Jun 29
1 min read

Հունիսի 26-ին դատարանը որոշում է կայացրել փոփոխել վարչական հսկողության պայմանները և թույլատրել «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին գործունեություն իրականացնել միայն Patreon համակարգում՝ պահպանելով մյուս, այդ թվում՝ հրապարակային խոսքի սահմանափակումները։

Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր սպասում էին Նարեկի և Վազգենի վերադարձին «Իմնեմնիմի» փոդքասթում, այժմ ունեն բացառիկ հնարավորություն դիտելու թողարկումները Patreon-ում։

Սա աջակցություն է ազատ խոսքին, մեր թիմին, աշխատանքին և այն մարդկանց, ովքեր շարունակել են պայքարել խոսքի իրավունքի համար սահմանափակումների պայմաններում։

Եթե ուզում եք՝ դիտել «Իմնեմնիմի»-ի նոր թողարկումները Նարեկի և Վազգենի մասնակցությամբ, լինել առաջիններից փակ և բացառիկ կոնտենտը դիտողների շարքում, աջակցություն ցուցաբերել փոդքասթին, կանգնել ազատ խոսքի կողքին, միացե՛ք Patreonհամակարգին։

1/2967
bottom of page