Մեր առաջնորդն ասել է՝ «դաս» տամ ձեզ. «Մեր ձևով» շարժումը հումորային տեսանյութ է հրապարակել
- Dec 30, 2025
- 1 min read

«Մեր ձևով» շարժումը հումորային տեսանյութ է հրապարակել՝ «վերջին դասն իշխանականներին» վերտառությամբ:
«Դուք հերթական տարին ձախողել եք, կարծում եմ, որ բոլորդ դուրս կմնաք այս տարի: Ես ձեզնից ահավոր դժգոհ եմ, ամբողջ պրոսեցները ձախողել եք ուղղակի, ու դժգոհությունները մենակ իմ կողմից չի:
Տեսնում եմ, որ դուք տապալել եք «դասարանի» ուսումը ամբողջությամբ, այս թույլ «դասարանը» ստիպված ենք լինելու փակել, բայց մի անհանգստացեք, հաջորդ տարի կբացենք նոր՝ ուժեղ դասարան,-տեսանյութում ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:




















