top of page

Բագրավանում հայտնաբերված հյուծված լուսանի ձագը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ

  • Writer: Ani
    Ani
  • Nov 10
  • 1 min read

ree

2025 թվականի նոյեմբերի 9-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին Էնդեմիկ և վտանգված կենդանիների պահպանման հիմնադրամի կողմից ստացվել է տեղեկատվություն Շիրակի մարզի Բագրավան գյուղի վարչական տարածքում հայտնաբերված լուսանի ձագի վերաբերյալ։

ԲԸՏՄ-ից NEWS.am–ին հայտնում են, որ տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ վայրի կենդանին հայտնաբերվել է Բագրավան գյուղի բնակիչների կողմից և գտնվում է հյուծված վիճակում։

Տեսչական մարմնի աշխատակիցները նույն օրը հյուծված լուսանի 5 ամսական ձագին տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի՝ անհրաժեշտ նախնական խնամք և վերականգնողական շրջան անցնելու համար։

bottom of page