top of page

Վալոդյա Գրիգորյանի սպանությունից 1 ամիս անց գործը բացահայտված չէ․«Ժողովուրդ»

  • Writer: Ani
    Ani
  • 9 hours ago
  • 1 min read

ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն մեկ ամիս է անցել Փարաքարի համայնքի ընտրված ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունից, սակայն իրավապահ համակարգը դեռ չի ներկայացրել գործի ամբողջական եւ լուրջ բացահայտում։ Վալոդյա Գրիգորյանի մայրը՝ Մարինե Գրիգորյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, որ համոզված է՝ սպանությունն ունեցել է ոչ միայն կատարող, այլեւ պատվիրատուներ եւ կազմակերպիչներ:

«Պատվիրատուներն ու կազմակերպիչները դեռ ազատության մեջ են։ Միայն կատարողին գտնելը բավարար չէ։ Իրավապահները պետք է հասնեն նրանց, ովքեր կանգնած են այդ ամենի հետեւում», – «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել էր Մարինե Գրիգորյանը։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած իրավապահ համակարգի վստահելի աղբյուրների տեղեկություններով՝ գործի շրջանակում նշանակվել են բազմաբնույթ փորձաքննություններ, սակայն այն դեռեւս չի հասել պատվիրատուների եւ կազմակերպիչների բացահայտմանը։ Սպանության հիմնական օղակները մնում են անհայտ։ Ու քանի որ իրավապահ մարմինները վերջին շրջանում ծանրաբեռնված են քաղաքական ձերբակալություններով եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող գործողություններով, համայնքապետի եւ նրա հետ եղած ոստիկանության օպեր Կարեն Աբրահամյանի սպանության գործով էական առաջընթաց չի արձանագրվել։

Այս սպանությունը վաղուց արդեն դուրս է եկել միայն անձնական կամ տեղային վրեժի շրջանակից։ Այն դարձել է պետական համակարգի աշխատանքի թեստ՝ ցույց տալու, թե արդյոք իրավապահները պատրաստ են նույն հետեւողականությամբ հետապնդել այլախոհների դեմ արված հանցանքների հեղինակներին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

bottom of page