top of page

Բրազիլիայի դպրոցներից մեկում աշակերտը դասերի ժամանակ կրшկ է բացել. կան զnhեր և վիրավnրներ

  • May 6
  • 1 min read

Բրազիլիայի հյուսիս-արևմուտքում գտնվող դպրոցներից մեկում աշակերտը դասերի ժամանակ կրակ է բացել՝ սպանելով երկու աշխատակցուհու և վիրավորելով ևս երկու հոգու: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով տարածաշրջանային ռազմական ոստիկանությանը:

«Ցավոք, երկու աշխատակցուհի է զոհվել», - լրագրողներին հայտնել է Ակրի նահանգի ռազմական ոստիկանության հատուկ գործողությունների գումարտակի գնդապետ Ֆելիպե Ռուսոն:

Կրակոցները հնչել են դեպի տնօրենի կաբինետ տանող միջանցքում, ընդ որում՝ դպրոցականին չի հաջողվել մտնել ուսումնական դասարաններ: Ոստիկանության տվյալներով՝ կրակ է բացել 13-ամյա աշակերտը, ով օգտագործել է իր խորթ հոր զենքը: Դեռահասը ձերբակալված է:

Աշակերտներից ոչ ոք ծանր վիրավորում չի ստացել, սակայն մեկ դպրոցական վիրավորվել է ոտքից: Տուժել է նաև մեկ մեծահասակ:

Ինչպես հայտնել են ոստիկանությունից, մի քանի աշակերտներ գիտեին նախապատրաստվող հարձակման մասին: Նրանք նույնականացվել են և կհարցաքննվեն հնարավոր հանցակցության կասկածանքով:

1/2687
bottom of page