top of page

Ձնախառն անձրև ու մառախուղ՝ ճանապարհներին

  • Writer: Ani
    Ani
  • Dec 12, 2025
  • 1 min read

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Արարատի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Այս մասին տեղեկանու ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից:


Մասիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

1/2517
bottom of page