top of page

Ռուսաստանի հետ շանտաժի լեզվով խոսելու փորձերը անընդունելի են. Զախարովա

  • 9 hours ago
  • 1 min read


Ռուսաստանի հետ շանտաժի լեզվով խոսելու փորձերն անընդունելի են, Մոսկվան պատրաստ է բանակցություններ վարել կառուցողական տրամադրված կողմի հետ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Անդրեյ Սիբիգայի վերջին հայտարարությունը։ 


«Մեզ համար նման մոտեցումը, ինչպես և Ռուսաստանի հետ շանտաժի, սպառնալիքների, վերջնագրերի լեզվով խոսելու փորձերը, կատեգորիկ անընդունելի են»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։ 


«Բանակցություններ ենք վարելու նրանց հետ, ովքեր պատասխանատվությամբ են մոտենում արդար և կայուն կարգավորման հասնելու խնդրին, ներկայացնում են կառուցողական առաջարկներ, որոնք հաշվի են առնում գետնի վրայի իրողությունները, նախորդ բանակցային փուլերի արդյունքները, Ալյասկայում ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքները, Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը հակամարտության վերջնական լուծման վերաբերյալ՝ դրա հիմնապատճառների անդառնալի վերացման հիման վրա»,- ընդգծել է դիվանագետը։ 

1/2773
bottom of page