Վարորդը «Hyundai Elantra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող օտարեկրացի հետիոտնի. նա տեղում մահшցել է
- 1 hour ago
- 1 min read

Այսօր՝ հունիսի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում, թիվ 155/3 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 33-ամյա Արտակ Հ․-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող օտարեկրացի հետիոտնի։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել։ հետիոտնը տեղում մահшցել է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։




















