top of page

Ուկրաինայի ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանին հրավիրել է Կիև

Sep 30, 2025
1 min read

Վարշավայում բովանդակալից զրույց եմ ունեցել իմ հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ՝ X-ի իր էջում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան:

«Քննարկել ենք երկկողմ օրակարգը, իրավիճակը Հարավային Կովկասում և աշխարհաքաղաքական վերջին զարգացումները, մտքեր փոխանակել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա արդյունքների վերաբերյալ: 

Պայմանավորվել ենք մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման մասին և քննարկել, թե ինչ կարող ենք անել միասին՝ Եվրոպայում համապարփակ, արդար և կայուն խաղաղությունը մոտեցնելու համար: Նախարար Միրզոյանին հրավիրել եմ այցելելու Կիև»,- նշել է դիվանագետը։

1/2967
bottom of page