top of page

Հռոմեական դերբիում հաղթեց «Ռոմա»-ն, «Յուվենտուս»-ը սայթաքեց, իսկ «Պիզա»-ն հրաժեշտ տվեց Ա Սերիային

  • 7 hours ago
  • 1 min read

Իտալիայի Ա Սերիայի 2025/26 մրցաշրջանի նախավերջին՝ 37-րդ տուրում գրանցվեցին անսպասելի արդյունքներ, որոնք էապես փոխեցին մրցաշարային աղյուսակի վերին հատվածի դասավորությունը՝ հատկապես Չեմպիոնների լիգայի գոտում:

Ad

«Յուվենտուս»-«Ֆիորենտինա»

Տուրի գլխավոր անակնկալներից մեկը գրանցվեց Թուրինում, որտեղ «Յուվենտուսը» «Ալյանց Ստադիումում» 0:2 հաշվով պարտություն կրեց «Ֆիորենտինայից»: Հյուրերի կազմում աչքի ընկան Շեր Նդուրը և Ռոլանդո Մանդրագորան: Այս պարտության հետևանքով թուրինցիները 68 միավորով 3-րդ հորիզոնականից նահանջեցին միանգամից 6-րդ տեղ:

«Ռոմա»-«Լացիո»

«Բիանկոներիների» սայթաքումից լավագույնս օգտվեց «Ռոման», որը հռոմեական կրքոտ դերբիում 2:0 հաշվով պարտության մատնեց «Լացիոյին»: Հանդիպման հերոս դարձավ Ջանլուկա Մանչինին՝ ձևակերպելով դուբլ: Խաղն ավարտվեց բավականին նյարդային մթնոլորտում. 70-րդ րոպեին երկու թիմերն էլ մնացին տասը հոգով՝ ոչ մարզական պահվածքի համար հեռացվեցին Ուեսլին («Ռոմա») և Նիկոլո Ռովելան («Լացիո»): Տոնելով 4-րդ անընդմեջ հաղթանակը՝ «Ռոման» 70 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնական՝ մտնելով Չեմպիոնների լիգայի գոտի: «Լացիոն» 51 միավորով 9-րդն է:

«Ջենոա»-«Միլան»

«Միլանն» արտագնա խաղում 2:1 հաշվով կամային հաղթանակ կորզեց «Ջենոայի» նկատմամբ: Միլանցիների կազմում գոլերի հեղինակ դարձան Քրիստոֆեր Նկունկուն (11-մետրանոցից) և Զաքարի Ատեկամեն, իսկ դաշտի տերերի միակ գնդակը խփեց Յոհան Վասկեսը: Այս հաղթանակը թույլ տվեց «ռոսոներիներին» վաստակել 70 միավոր և բարձրանալ 3-րդ հորիզոնական:

«Կոմո»-«Պարմա» 

ՉԼ ուղեգրի համար պայքարը շարունակում է նաև «Կոմոն», որը սեփական հարկի տակ Ալբերտո Մորենոյի միակ գոլի շնորհիվ կոտրեց «Պարմայի» դիմադրությունը (1:0) և 68 միավորով այժմ զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:

«Պիզա»-«Նապոլի»

Մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում ամրապնդված «Նապոլին» արտագնա խաղում 3:0 հաշվով վստահորեն հաղթեց հետնապահ «Պիզային»: Նեապոլցիների կազմում գոլերով աչքի ընկան Սքոթ Մաքթոմինայը, Ամիր Ռահմանին և Ռասմուս Հոյլունդը:

Այս հանդիպումից հետո հստակեցվեց նաև վտանգավոր գոտու ճակատագիրը. 23-րդ պարտությունը կրած «Պիզան» (18 միավոր) վերջնականապես կորցրեց Ա Սերիայում տեղը պահպանելու բոլոր հնարավորությունները և «Վերոնայի» հետ միասին լքեց Իտալիայի բարձրագույն դիվիզիոնը:

Մրցաշարի վերջին՝ 38-րդ տուրի հանդիպումները կկայանան մայիսի 24-ին:

1/2694
bottom of page