Սամվել Կարապետյանի հորդորով Կանդազը դադարեցրել է հացադուլը
- 4 minutes ago
- 1 min read

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը՝ լեգենդար հետախույզը, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի հորդորներով դադարեցրել է հացադուլը։ Այս մասին Aysor.am-ին հայտնեց նրա փաստաբան Արմեն Ֆերոյանը:
«Բազմաթիվ խորհրդակցություններից, հորդորներից հետո որոշեց դադարեցնել հացադուլը, քանի որ առողջությանն անդառնալի վնաս էր պատճառելու»,- նշեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին ձերբակալվել է Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը։ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել էր, որ նա ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, հարուցված վարույթն առնչվում է ընտրակաշառքին։
Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն էր հրապարակել, որտեղ, ենթադրաբար, լսվում էր Արթուր Ավանեսյանի ձայնը:




















