Իվետա Մուկուչյանի լուսանկարը կեղծվել է
- 2 hours ago
- 1 min read

Համացանցում տարածվում է երգչուհի Իվետա Մուկուչյանի լուսանկարը` ճակատին կիսալուսնի և աստղի տեսքով կախազարդով։
Երգչուհուն քննադատում են ապրիլի 25-ին՝ Քաղաքացու օրը, համերգին կիսալուսնի և աստղի պատկերով կախազարդով ելույթ ունենալու համար։
Կիսալուսինն, ինչպես հայտնի է, առկա է Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև՝ մահմեդական մի շարք այլ երկրների դրոշների վրա։
Պնդումն իրականում կեղծ է. բացի այդ, կադրը վերցված չէ Քաղաքացու օրվա համերգից:
Իվետա Մուկուչյանի գլխազարդն իրականում խաչի տեսքով է, իսկ նկարը վերցված է 2020 թվականի դեկտեմբերին նրա յութուբյան էջում հրապարակված տեսահոլովակից։




















