top of page

ԻՀՊԿ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել

  • 3 hours ago
  • 1 min read

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պաշտոնապես հայտնել է Հորմուզի նեղուցով անցնող բոլոր նավերի նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանելու մասին։


Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որը վերաբերում է Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակին։ Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Իրանի ռազմական ուժերը լիարժեք վերահսկողության տակ են վերցրել նշված ջրային տարածքով բոլոր տեսակի նավերի տեղաշարժը։


ԻՀՊԿ-ի հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ ռազմավարական նշանակություն ունեցող այս անցուղում ցանկացած նավարկություն գտնվում է իրենց ուղղակի վերահսկողության և մշտական դիտարկման ներքո։ Նշվում է, որ սա վերաբերում է ինչպես առևտրային, այնպես էլ այլ նշանակության նավերին, որոնք հատում են նեղուցի սահմանները։

1/2636
bottom of page