top of page

Բախվել են ավտոմեքենաներ․ կա 4 տուժած

  • 2 hours ago
  • 1 min read

Մարտի 29-ին, ժամը 16:25-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Պարզվել է, որ բախվել են «Kia» և «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաները․ չորս տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և տուժածներին մոտեցրել շտապօգնության մեքենային։

1/2612
bottom of page