Շիրակում, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Սպիտակի ոլորաններում տեղում է ձյուն
- 4 hours ago
- 1 min read

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները և «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։
Շիրակի մարզում, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում և Սպիտակի ոլորաններում տեղում է ձյուն։
Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։




















